ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին. կա տուժած

ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին. կա տուժած

Մայիսի 18-ին` ժամը 20:18-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին MAN մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ն. Ե., ծնված 1987 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 25 մ գլորվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։ Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում