ԼԼիլիթ Ասատրյան

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-6 աստիճանով, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-6 աստիճանով, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում մայիսի 19-ի ցերեկը, 22-23-ն առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 20-21-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Մայիսի 18-19-ն առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 18-23-ը՝ նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 18-19-ը աստիճանաբար կբարձրանա 2-6 աստիճանով, 20-21-ի ցերեկային ժամերին կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 19-ին, 22-23-ը հնարավոր է, 20-21-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում