ԼԼիլիթ Ասատրյան

Արագած-Քարակերտ հատվածում էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Արագած-Քարակերտ հատվածում էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Մայիսի 18-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Արագած-Քարակերտ հատվածում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրի-Երևան երթուղով ընթացող էՊ-2Դ էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել ճանապարհին հայտնված մի մարդու:

Էլեկտրագնացքի մեքենավարն արտակարգ արգելակում է կիրառել, սակայն չի կարողացել կանխել բախումը։ Տուժածը՝ 1962 թ.ծնված Հրաչ Միհրանի Մկրտչյանը, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Երթուղով գնացքների երթևեկության ժամանակացույցը խախտվել է ավելի քան 2 ժամով:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայցում է ընկերության վերահսկողությունից անկախ միջադեպի հետևանքով տուժած ուղևորների ներողամտությունը։ Ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին և տրանսպորտային միջոցների վարորդներին՝ հետևել ճանապարհային երթևեկության կանոններին, դուրս չգալ երկաթուղային գծեր և զգոն լինել երկաթուղային ենթակառուցվածքներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում