ՎՎարդան Հովսեփյան

Անահիտ Ավանեսյանը «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ում ծանոթացել է ծխելը դադարեցնելու թեժ գծի աշխատանքին

Անահիտ Ավանեսյանը  «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ում ծանոթացել է ծխելը դադարեցնելու թեժ գծի աշխատանքին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»: Կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը նախարարին ներկայացրել է թմրամիջոցների հիմնախնդրի հետ կապված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

 

«Նախարարը կարևորել է համալիր կանխարգելիչ և իրազեկման աշխատանքների ակտիվությունը բնակչության, հատկապես` դեռահասների շրջանում:

 

Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է նաև ծխելը դադարեցնելու թեժ գծի աշխատանքին, զրուցել հոգեբանի հետ: Նա կարևորել է պոլիկլինիկաների հետ փոխգործակցությոոնը, որպեսզի այն մարդիկ, ովքեր ծխելը դադարեցնելու ցանկություն ունենան, առաջնային օղակի ուղղորդմամբ դիմեն թեժ գծին և ստանան մասնագետ-հոգեբանի աջակցություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում