ԼԼիլիթ Ասատրյան

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Մայիսի 18-ին, ժամը 00:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Volkswagen (վարորդ՝ Ժ․ Հ․), Toyota Vitz (վարորդ՝ Կ․ Ն․), Toyota Corolla (վարորդ՝ Մ․ Գ․), Nissan (վարորդ՝ Ա․ Պ․) և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները:

Տուժածներ՝ Ի․ Գ․-ն (ծնված 1990 թ.) և Մ․ Գ․-ն (ծնված 1992 թ.) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Ի․ Գ․-ն (ծնված 1987 թ.) և Գ․ Ք․-ն (ծնված 1987 թ.)՝ «Էրեբունի» ԲԿ, իսկ Լ․ Ղ․-ն (ծնված 1993 թ.)՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում