ԼԼիլիթ Ասատրյան

Ծառն ընկել է հոսանքալարերի վրա և վնասել դրանք

Ծառն ընկել է հոսանքալարերի վրա և վնասել դրանք

Մայիսի 17-ին` ժամը 20։36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 27/8 հասցեում գտնվող կրպակի ետնամասում ծառը շրջվել է և վնասել էլեկտրական լարերը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառը (մոտ 25 մ) արմատախիլ է եղել, ընկել մոտակա բարձրավոլտ հոսանքալարերի վրա և վնասել դրանք։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ կանաչապատման աշխատակիցների ժամանելը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում