ԱԱնժելիկա Ժամհարյան

Նախագահ Խաչատուրյանն ու քաղաքաշինության կոմիտեի նախագահն անդրադարձել են քաղաքաշինական նորմերի արդիականացման ոլորտի խնդիրներին

Նախագահ Խաչատուրյանն ու քաղաքաշինության կոմիտեի նախագահն անդրադարձել են քաղաքաշինական նորմերի արդիականացման ոլորտի խնդիրներին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին:

 

Հանդիպման ընթացքում Արմեն Ղուլարյանը նախագահին է ներկայացրել կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված կրթական, առողջապահական և հասարակական նշանակության շենք-շինությունների նախագծման և կառուցման աշխատանքների վերաբերյալ մանրամասներ:

 

Անդրադարձ է կատարվել Հայաստանում քաղաքաշինական նորմերի արդիականացման և պահպանության ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղություններին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման ընթացիկ աշխատանքներին:

 

Երկուստեք շեշտվել է բնակավայրերի և մասնավորապես՝ մայրաքաղաք Երևանի, գլխավոր հատակագծերի մշակման անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում