ԱԱրսեն Մկրտչյան

Առաջիկա օրերին սպասվում են անձրև և ամպրոպ

Առաջիկա օրերին սպասվում են անձրև և ամպրոպ

Մայիսի 18-ին, 22-ին հանրապետության առանձին շրջաններում, 19-21-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 20-21-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Մայիսի 18-19-ն առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 18-22-ը՝ նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 18-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 20-21-ի ցերեկային ժամերին կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում մայիսի 18-19-ը, 22-ի երեկոյան հնարավոր է, 20-21-ը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում