Մեկնարկել է հանրային մուլտիպլեքսում սփռվող հեռուստաալիքների վերադասավորման գործընթացը
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2023 թվականի մայիսի 13-ից մեկնարկել է հանրային մուլտիպլեքսում սփռվող հեռուստաալիքների վերադասավորման գործընթացը, որը նախատեսվում է ավարտել սույն թվականի հունիսի 6-ին։
Հունիսի 6-ից հետո հնարավոր է անհրաժեշտություն առաջանա Ձեր հեռուստատեսային ընդունիչ սարքերում կատարել լրացուցիչ վերահամալրում։
Հեռուստաալիքների նոր դասավորությանը կարող եք ծանոթանալ www.tna.am կայքում կամ ընկերության ֆեյսբուքյան էջում։
Ելնելով օրենքի պահանջներից՝ հեռուստաալիքների վերադասավորումն իրականացվելու է հետևալ հերթականությամբ.