ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել են Մեծ Բրիտանիայի դեսպանատան և ՆԳՆ փրկարար ծառայության միջև համագործակցության հեռանկարները

Քննարկվել են Մեծ Բրիտանիայի դեսպանատան և ՆԳՆ փրկարար ծառայության միջև համագործակցության հեռանկարները

Այսօր՝ մայիսի 16-ին, ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան/ՆՄ հյուպատոս Փոլ Մորրիսին և վարչական ծառայությունների ղեկավար Տաթևիկ Սիմոնյանին։ Այդ մասին ասված է ՀՀ ներքին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջում:

 

«Հանդիպմանը ներկա էին ՓԾ տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Տ․Պետրոսյանը, փ/ծ գնդապետ Ե․Կարապետյանը և փ/ծ գնդապետ Դ․Սարգսյանը։ Հանդիպման նպատակն էր քննարկել Մեծ Բրիտանիայի դեսպանատան և ՆԳՆ փրկարար ծառայության միջև համագործակցության հնարավորությունները և հեռանկարները։

 
Հնարավոր է սա 6 մարդ and տեքստ նկարն է
 

ՓԾ տնօրենը հյուրերին ներկայացրեց Փրկարար ծառայության ներկայիս բարեփոխումների, աղետների ռիսկի կառավարման բնագավառում իրականացվող աշխատանքների, ծառայությունում անցկացվող սեմինար-պարապմունքների, վերապատրաստումների կարևորության, փորձի փոխանակման և ոլորտի զարգացման հնարավոր ուղղությունների վերաբերյալ մի շարք հարցեր։ Խոսելով թեմայի շուրջ՝ Կ․Ցուցուլյանն անդրադարձավ նաև ոլորտում առկա խնդիրներին և դրանց ուղղությամբ ՆԳՆ փրկարար ծառայության կողմից իրականացվող ընթացիկ միջոցառումներին։

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Փոլ Մորրիսը կարևորեց համագործակցության ընդլայնումը և շարունակականությունը։ Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին հետագայում փորձի փոխանակման շրջանակներում Մեծ Բրիտանիայում իրականացնել փրկարար ծառայողների մասնագիտական վերապատրաստումներ, մասնավորապես շեշտը դրվեց կինոլոգիական և սակրավորական ջոկատների վերապատրաստման դասընթացների կազմակերպման և անցկացման վրա։

 

Կամո Ցուցուլյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչներին այցի համար՝ հույս հայտնելով, որ համագործակցության զարգացման արդյունքում համատեղ իրականացվելիք ծրագրերն առավել առարկայական կդառնան և կնպաստեն ոլորտի զարգացմանը»,- նշված է գրառման մեջ։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում