ՄՄարիամ Մխիթարյան

Մոսկվան և Վաշինգտոնն արձագանքել են Թուրքիայի ընտրություններին

Մոսկվան և Վաշինգտոնն արձագանքել են Թուրքիայի ընտրություններին

Մոսկվան մեծ ուշադրությամբ և թուրք ժողովրդի նկատմամբ հարգանքով է հետևում Թուրքիայի նախագահի ընտրության ընթացքին։ Այդ մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ և ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում թուրք ժողովրդի ընտրությանը և ակնկալում ենք, որ Մոսկվայի ու Անկարայի միջև համագործակցությունը կշարունակվի, կխորանա և կընդլայնվի»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ հույս է հայտնել, որ «կհաղթի նա, ով կհաղթի»։ Միաժամանակ նա նշել է, որ այդ տարածաշրջանում բավական այլ դժվարություններ կան։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ զանգահարել է Թուրքիայի նախագահ Էրդողանին և շնորհավորել նրա ու նրա «Հանրապետական» ​​դաշինքին՝ ընտրություններում ձայների մեծամասնություն ստանալու կապակցությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում