ՎՎարդուհի Բալյան

«ՀայՓոստն» արժանացել է Համաշխարհային փոստային միության մրցանակին

«ՀայՓոստն» արժանացել է Համաշխարհային փոստային միության մրցանակին

«ՀայՓոստը» ստացել է Համաշխարհային փոստային միության Ծառայության որակի հիմնադրամի մրցանակը: Մրցանակը հանձնվել է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանին Համաշխարհային փոստային միության կենտրոնակայանում՝ Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում:

ՀՓՄ Ծառայության որակի հիմնադրամի (QSF) խորհուրդը գնահատել է 2007 թ.-ից սկսած և արդեն ավարտված ծրագրերը և որոշել մրցանակ շնորհել լավագույն իրականացված QSF ծրագրերի համար:

Մրցանակը հիմնված է փոստային օպերատորի ծրագրերի գնահատման արդյունքների վրա։

ՀՓՄ Ծառայության որակի հիմնադրամի խորհուրդը ուսումնասիրել է «ՀայՓոստի» կողմից 2018 թ. ներդրված QSFARM1803 նախագծի հետիրագործման արդյունքները:

«ՀայՓոստը» 2007 թ.-ից ՀՓՄ ծառայության որակի հիմնադրամի միջոցներով ծառայության որակի բարելավման տարբեր ծրագրեր է իրականացնում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում