ԼԼիլիթ Ասատրյան

Թուրքիայի ընտրատեղամասերում քվեարկությունն ավարտվել է

Թուրքիայի ընտրատեղամասերում քվեարկությունն ավարտվել է

Թուրքիայում ավարտվել է նախագահի և խորհրդարանի ընտրությունների քվեարկությունը. ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով ժամը 17։00-ին։

Հիշեցնենք, որ Նախագահի թեկնածուների վերջնական ցուցակում ընդգրկվել են երկրի գործող ղեկավար 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որպես «Հանրապետական ​​դաշինքի» միասնական թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածուն՝ 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն և Ata դաշինքի 55-ամյա թեկնածու Սինան Օղանը. չորրորդ թեկնածուն՝ Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ընտրություններից երեք օր առաջ հայտարարել է թեկնածությունից հրաժարվելու մասին։

Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն մայիսի 19-ին պաշտոնաթերթում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում