ԼԼիլիթ Ասատրյան

Գյումրիի Ղանդիլյան փողոցի տներից մեկի տանիքն ուժեղ քամուց պոկվել է և ընկել գետնին. տուժածներ չկան

Գյումրիի Ղանդիլյան փողոցի տներից մեկի տանիքն ուժեղ քամուց պոկվել է և ընկել գետնին. տուժածներ չկան

Մայիսի 13-ին` ժամը 19:06-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել են Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի տներից մեկի տանիքի թիթեղները․ տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ղանդիլյան փողոցի տներից մեկի տանիքը (մոտ 30 քմ) ուժեղ քամուց պոկվել և ընկել է գետնին՝ վնասելով 2 սյուն և գազի խողովակ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ապամոնտաժել սյունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում