ԱԱրսեն Մկրտչյան

Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանը իսպանացի բժիշկներն ամփոփել են Գավառ և Բերդ կատարած այցը

Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանը իսպանացի բժիշկներն ամփոփել են Գավառ և Բերդ կատարած այցը

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախարար Անահիտ Ավանեսյանը ընդունել է Իսպանիայից ժամանած բժիշկների պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում ամփոփվել է իսպանացի բժիշկների այցը Գավառ և Բերդ քաղաքներ:

 

Վիրաբույժները մայիսի 7-13-ը Բերդում և Գավառում երեք տասնյակից ավելի անվճար վիրահատություններ են կատարել: Այցն իրականացվել է Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի, «ԱՄԱԴԵԱ» բժշկական ասոցիացիայի և տեղի բժշկական կենտրոնների համագործակցությամբ:

Անահիտ Ավանեսյանը բժիշկներից հետաքրքրվել է առաքելության իրականացման արդյունքներով, կարևորել համագործակցությունը, ծառայությունների հասանելիությունն ու մասնագետների միջև փորձի փոխանակումը:

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում