ՔՔրիստինա Մկրտչյան

Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանին և Սիլվանա Կոխ-Մեհրինին

Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանին և Սիլվանա Կոխ-Մեհրինին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 12-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Աննա Հակոբյանին և վերջինիս հրավերով Հայաստան ժամանած «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցի (WPL) հիմնադիր և նախագահ Սիլվանա Կոխ-Մեհրինին:

ՀՀ ԱԺ նախագահը հյուրերի հետ շրջայց է իրականացրել խորհրդարանում: Նա պատասխանել է Սիլվանա Կոխ-Մեհրինի՝ հայաստանյան կին քաղաքական գործիչների և Ազգային ժողովի կողմից նրանց կարողությունների զարգացման ծրագրերին վերաբերող հարցերին:

Զրույց է ծավալվել դեմոկրատական երկրների խորհրդարաններում կանանց առաջնորդության և ծրագրերի իրականացման հարցերում մասնակցային մոտեցումների շուրջ:

Աննա Հակոբյանը և գերմանացի հյուրը հանդիպել են նաև  Եվրոպական խորհրդարանի և Բելգիայի Դաշնային խորհրդարանի կողմից այս տարվա  հունիսին կազմակերպվող «Կին քաղաքական առաջնորդները» գագաթնաժողովի մասնակիցներ, ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանին և հանձնաժողովի անդամներին:

 

 

 

 

 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում