ՎՎարդուհի Բալյան

Գրիգոր Մինասյանը Պետերբուրգյան միջազգային ֆորումին անդրադարձել է Հայաստանում պրոբացիայի ինստիտուտի բարեփոխումներին

Գրիգոր Մինասյանը Պետերբուրգյան միջազգային ֆորումին անդրադարձել է Հայաստանում պրոբացիայի ինստիտուտի բարեփոխումներին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ելույթով է հանդես եկել Պետերբուրգյան 11-րդ միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում մասնակից արդարադատության նախարարների բաց հանդիպմանը։

 

Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից՝ Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյին՝ Պետերբուրգյան 11-րդ միջազգային իրավաբանական ֆորումը բարձր մակարդակով կազմակերպելու համար, ինչպես նաև ընդգծել ֆորումի և արդարադատության նախարարների հանդիպման ընթացքում պետությունների արդարադատության ոլորտի գերատեսչությունների միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը:

 

Նախարարն ընդգծել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների կարևորությունը և նշել, որ 2022 թվականից գործարկվել է Հակակոռուպցիոն դատարանը, ներկայացրել է դատարանի գործունեության տեսլականը, առաքելությունը, ինչպես նաև իրավասության շրջանակը:

 

Գրիգոր Մինասյանը հայտնել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից գործելու է նաև առանձնացված Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը։

 

Դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումների համատեքստում նախարարը նշել է, որ ՀՀ-ն գործուն քայլեր է ձեռնարկել դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտում ամբողջական ավտոմատացված համակարգի ներդրման ուղղությամբ, և այս համատեքստում ընդգծել, որ ներկայումս հարկադիր կատարման ծառայությունում փաստաթղթաշրջանառության գործընթացներն իրականացվում են էլեկտրոնային եղանակով։

 

Գրիգոր Մինասյանն անդրադարձ է կատարել նաև Հայաստանում պրոբացիայի ինստիտուտի բարեփոխումներին և ներկայացրել է էլեկտրոնային պրոբացիայի (e-probation) կառավարման հարթակի առանձնահատկությունները, որի նպատակն է փաստաթղթաշրջանառության կրճատումը, Պրոբացիայի ծառայության թափանցիկ և հաշվետու գործելաոճի ապահովումը և այլն:
 

Պետերբուրգյան 11-րդ միջազգային իրավական ֆորումը կրում է «Ինքնիշխանությունը իրավունքում» խորագիրը, և միջոցառմանը մասնակցել են շուրջ 46 երկրների նախարարներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում