ՔՔրիստինա Մկրտչյան

Հայ պատգամավորները կոչ են արել ԱՄՆ գործընկերներին ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա

Հայ պատգամավորները կոչ են արել ԱՄՆ գործընկերներին ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում շարունակում են իրենց հանդիպումների շարքը ինչպես պետական կառույցների, այնպես էլ հեղինակավոր վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ֆեյսբուքի էջում:

 

Возможно, это изображение 9 человек

 
 
Մասնավորապես, բարեկամական խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի անդամ Քրիս Վան Հոլլենի հետ:
 

Պատվիրակության անդամները հանդիպել են Ժողովրդավարության ազգային հիմնադրամի նախագահ Դեյմն Վիլսոնի, ամերիկյան հետազոտական Բրուքինգս ինստիտուտի արտաքին քաղաքականության գործադիր տնօրեն Էնդրյու Մոֆատի, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի և Ռուսաստանի կենտրոնի փոխնախագահ, դեսպան Ուիլյամ Թեյլորի, ինչպես նաև Վաշինգտոնում գործող Մերձավոր արևելքի ինստիտուտի նախագահ Փոլ Սալեմի հետ:

 

ՀՀ պատվիրակության անդամները հանդիպումների ընթացքում ներկայացրել են, որ մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն, խախտելով հրադադարի ռեժիմը, հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ պատգամավորները կոչ են արել ԱՄՆ գործընկերներին՝ ճնշումներ գործադրելու Ադրբեջանի վրա և կանխելու հետագա էսկալացիան:
 
 
Возможно, это изображение 9 человек
 

 

Հայ խորհրդարանականները ներկայացրել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և անցակետի տեղադրման փաստը։

 

Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասներին:

 

Խորհրդարանական պատվիրակության անդամները ԱՄՆ գործընկերներին են ներկայացրել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը: Կողմերը վերահաստատել են Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև առկա ռազմավարական երկխոսության բարձր մակարդակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում