ԼԼիլիթ Ասատրյան

Եվրոպայի հայտնի սրտաբանները Հայաստանում կքննարկեն ոլորտի արդի մոտեցումները

Եվրոպայի հայտնի սրտաբանները Հայաստանում կքննարկեն ոլորտի արդի մոտեցումները

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Եվրակովկասյան սրտաբանական գիտաժողով-2023»-ը մեկնարկել է: Ներկաներին ողջունել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:

 

«Ունենք փայլուն բժիշկներ Հայատանում և արտերկրում, բայց մեր նպատակն է ունենալ ոչ միայն փայլուն բժիշկներ, այլև լավ համակարգ, ուղեցույցների վրա կառուցված, պացիենտակենտրոն, որակյալ բժշկական ծառայություն: Ուրախ ենք, որ նման մակարդակի միջոցառումներն անցկացվում են Հայաստանում, քանի որ դրանք նպաստում են սրտանոթային հիվանդություններով պայմանավորված հիվանդացության և մահացության ցուցանիշները նվազեցնելու մեր քաղաքականությանը: Մասնագետների որակավորման բարձրացմանն ուղղված կրթական և գիտական ծրագրերը կարևորագույն նշանակություն ունեն այս ճանապարհին»,- նշել է նախարարը:

 
Հնարավոր է սա 4 people նկարն է
 

Նա կարևորել է առողջ ապրելակերպի խթանումը, քրոնիկ հիվանդությունների հսկումը և թանկարժեք տեխնոլոգիական ծառայությունների մատուցումը` առողջ հասարակություն ունենալու համար:

 
Հնարավոր է սա 1 անձ and տեքստ նկարն է

 

Մասնագետները կծանոթանան սրտաբանության ոլորտում եվրոպական ուղեցույցներին, դրանք ամեն տարի կթարմացվեն և կներդրվեն ամենօրյա աշխատանքում:
 

«Այս պրակտիկան ողջունում է Առողջապահության նախարարությունը, ուստի մեր մոտեցումները համընկնում են: Մեր սրտաբանների համար լավ հնարավորություն է շփվելու եվրոպացի գործընկերների հետ մեր երկրում, իսկ եվրոպացի սրտաբանները կտեսնեն` ինչպես ենք կիրառում ուղեցույցները պրակտիկայում»,- իր խոսքում նշել է սրտաբանության գծով ԱՆ խորհրդատու Համլետ Հայրապետյանը:

 

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն ևս կարևորել է նման միջոցառման անցկացումը Հայաստանում: Նրա խոսքով` ֆրանսիացի սրտաբանների ներկայությունը հաստատում է երկու երկրների առողջապահական գերատեսչությունների, դեսպանությունների և, ընդհանուր առմամբ, հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում