ՔՔրիստինա Մկրտչյան

Ներդրվել է խմբային վճարումների ընդունման նոր ծրագիր. ՀԿԱԾ-ում քաղաքացիների սպասարկումը կլինի ավելի արագ

Ներդրվել է խմբային վճարումների ընդունման նոր ծրագիր. ՀԿԱԾ-ում քաղաքացիների սպասարկումը կլինի ավելի արագ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակում ներդրվել է խմբային վճարումների ընդունման նոր ծրագիր։

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից՝ ծրագիրը հնարավորություն կտա քաղաքացուն կատարել վճարումներ միաժամանակ մի քանի կատարողական վարույթներով։

 

Ներդրված ծրագրի շնորհիվ բարձրացվել է նաև քաղաքացիների սպասարկման արդյունավետությունը։ Նախկինում պարտապան քաղաքացին իր նկատմամբ հարուցված կատարողական մի քանի վարույթով վճարումները պետք է կատարեր առանձին-առանձին, ինչը բավականին ժամանակատար էր թե՛ իր, թե՛ սպասարկող աշխատակցի համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում