ԼԼիլիթ Ասատրյան

Հայկական կողմն իրանական անօդաչու թռչող սարքեր չի կիրառում. ՊՆ հերքումը

Հայկական կողմն իրանական անօդաչու թռչող սարքեր չի կիրառում. ՊՆ հերքումը

Ժամը 08:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ, ինչպես նախորդիվ ՊՆ-ն հայտնել է, իրանական անօդաչու թռչող սարքեր չկան։

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում