ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Հրազդանի կիրճում. տուժածներ չկան

ՃՏՊ Հրազդանի կիրճում. տուժածներ չկան

Մայիսի 10-ին` ժամը 22։28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Նոր Արաբկիր» զբոսայգուն հարակից մատուռի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հրազդանի կիրճում՝ Սուրբ Աստվածածին մատուռի մոտակայքում, BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ն., ծնված 2001 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում