Հայաստանում գնաճի տեմպը թուլանում է

ԼԼիլիթ Ասատրյան

Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ՝ 6.3 տոկոս, ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ՝ 8.8, հագուստ և կոշիկ 7.3: Այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գնաճը կազմել է 6.2 տոկոս: Վիճակագրական կոմիտեն հրապարակել է գնաճի թարմացված տվյալները: Նախորդ ժամանակահատվածի միտումը շարունակվում է, և ամեն ամիս գնաճի տեմպը թուլանում է:

Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - Գլխավոր գործոններից մեկը պարենի համաշխարհային գների նվազումն է. եթե դիտարկենք առաջին 3-4 ամիսների կտրվածքը, նախորդ տարվա համեմատությամբ` պարենի համաշխարհային կազմակերպության գների ինդեքսը նվազել է 20 տոկոսով, նույնպիսի նվազում կա հացահատիկի պարագայում, բուսական յուղի, և միակ պարենամթերքը, որն աճ է արձանագրել, շաքարն է, մնացած բոլոր դեպքերում ունենք նվազում, սա գնաճի թուլացմանը նպաստող գործոն է:

Այս պահին գները բարձր մակարդակում են հանգստի, մշակույթի՝ 11.2, նաև ռեստորանային և հյուրանոցային ոլորտներում՝ 9 տոկոս:

Կարեն Սարգսյան (ՀՀ ԷՆ գլխավոր քարտուղար, տնտեսագետ) - Սա ավելի շատ արտաքին պահանջարկի, հիմնական ներգնա զբոսաշրջիկների, ռուս ռելոկանտների մեծ հոսքի հետ է կապված, որոնք, ինչպես գիտեք, մեծ թվով այժմ Հայաստանում են, և այս ոլորտում դեռևս պահպանվում են բարձր գնաճային սպասումներ, բարձր պահանջարկ:

Դեռ կորոնավիրուսից հետո առաջացած բարձր գնաճն այժմ գրեթե հաղթահարվել է, ընդգծում է Արմեն Քթոյանը: Ազդող գործոններից մեկն էլ կենտրոնական բանկերի, այդ թվում` Հայաստանի, դրամավարկային կոշտ քաղաքականությունն է:

Արմեն Քթոյան - Հայաստանյան գնաճը, ըստ էության, ներմուծված գնաճ է, և էդ ներմուծված գնաճի զսպման առումով կարևոր դերակատարում ունի նաև դրամի արժևորումը այլ երկրների արժույթների համեմատությամբ: Եթե վերցնում ենք, օրինակ, դոլարի համեմատությամբ այս տարվա ապրիլի մակարդակը, նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ` 17.5 տոկոսով արժևորվել է դրամը, դա նշանակում է, որ այլ հավասար պայմաններում ներմուծվող ապրանքների վրա գնաճի թուլացման մասով 1/6-րդի չափով նպաստում կա:

Միայն ապրիլին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, 12-ամսյա գնաճը 3.2 տոկոս է: Սարգսյանը այս ցուցանիշը համադրում է զարգացած երկրների հետ:

Կարեն Սարգսյան - Համադրելի է ԵՄ մի շարք երկրների՝ Շվեյցարիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, նաև Ճապոնիայի հետ: ԵԱՏՄ երկրներից ամենացածր գնաճն է մեզ մոտ գրանցվել, և նաև ԵՄ ընդհանուր ցուցանիշը բավական բարձր է, և Հայաստանը ընդհանուր ԵՄ ցուցանիշից նույնպես բավականին ցածր դիրքում է:

Կենտրոնական բանկը արդեն այս տարվա վերջում ակնկալում է, որ գները կնվազեն թիրախավորված 4 տոկոսի մակարդակում: Մասնագետների կարծիքով՝ տարվա 2-րդ կեսին, եթե ֆորմսաժորներ չլինեն, դա տեսանելի կլինի:

Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում