ՔՔրիստինա Մկրտչյան

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերի թաքստոցներից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերի թաքստոցներից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, մայիսի 8-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, խուզարկություն են իրականացրել հիմնարկի խցերում: 

Ինչպես տեղեկացնում են ՔԿՀ-ից՝ խուզարկության արդյունքում մահճակալներից մեկի վրա դրված սպորտային պայուսակից հայտնաբերվել է բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, նույն խցի մյուս մահճակալի բարձի տակից հայտնաբերվել է ևս մեկ բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով:

Շարունակելով խուզարկությունը՝ ծառայողները մեկ այլ խցի թաքստոցից նույնպես հայտնաբերել են բաժանորդային քարտով բջջային հեռախոս: 

Նախաձեռնվել է համապատասխան վարույթ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում