ՄՄարիամ Մխիթարյան

Տոկաևը մայիսի 8-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան և կմասնակցի Հաղթանակի զորահանդեսին

Տոկաևը մայիսի 8-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան և կմասնակցի Հաղթանակի զորահանդեսին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մայիսի 8-9-ն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան և կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակին նվիրված զորահանդեսին։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Տվերի մարզում նախագահը կայցելի Ռժևի հուշահամալիր և կհարգի 100-րդ և 101-րդ հրաձգային դիվիզիաների ղազախ զինվորների հիշատակը, որոնք զոհվել են Հայրենական մեծ պատերազմի ամենամեծ մարտերից մեկում։ Ռժևի մոտ տեղի ունեցած ճակատամարտի մասնակիցները Ղազախստանից կանչված մոտ 22000 զինվորներ և սպաներ էին: Երկրի ղեկավարը կայցելի նաև Տրուբինո գյուղի զանգվածային գերեզմանը, որտեղ թաղված է նրա հորեղբայրը՝ Կասիմ Բոլտաևը»,- ասվում է Ժելդիբայի ֆեյսբուքյան գրառման մեջ։

«Ռուսական կողմը հանդիսավոր միջոցառմանը հրավիրել է ԱՊՀ երկրների ղեկավարներին»,- պարզաբանել է Ժելդիբայը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում