ԼԼիլիթ Ասատրյան

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 29 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել 25 տրանսպորտային միջոց. շաբաթը` ամփոփ

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 29 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել 25 տրանսպորտային միջոց. շաբաթը` ամփոփ

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը: Մայիսի 1-ից 7-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 373 դեպք, որից 113-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 44, փլուզման, դժբախտ պատահարի՝ 2-ական, պայթյունի, քարաթափման, ուժեղ կարկուտի, պայթուցիկ սարքերի տեղադրման, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 6, զինամթերքի հայտնաբերման՝ 5, օձի նկատման՝ 17, թունավորման՝ 7, ինքնասպանության փորձի՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 44, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 152, կեղծ ահազանգի՝ 3, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 14, հրդեհի կեղծ կանչի՝ 26 և 43 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 21 դեպք:

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 29 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 25 տրանսպորտային միջոց: Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 94, զոհվել՝ 3 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 6 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում