ԼԼիլիթ Ասատրյան

Հրդեհ Վերին Անտառային փողոցում

Հրդեհ Վերին Անտառային փողոցում

Մայիսի 7-ին` ժամը 22։03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերին Անտառային փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անտառային փողոցի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել՝ 23:06-ին: Մասամբ այրվել են տան տանիքի և պատշգամբի փայտե կառուցատարրերը (մոտ 9 քմ) և հարակից չբնակեցված շինության տանիքը (մոտ 12 քմ)։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում