ՎՎահե Դավթյան

Դսեղի առողջության կենտրոնի նոր շենքը շուտով շահագործման կհանձնվի

Դսեղի առողջության կենտրոնի նոր շենքը շուտով շահագործման կհանձնվի

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Դսեղի առողջության կենտրոնի նոր շենքը շուտով շահագործման կհանձնվի:

 

Կբարձրանա կենտրոնի գործունեության արդյունավետությունը, կբարելավվի ծառայությունների որակը, կապահովվի բարեփոխումների շարունակական աջակցությունը:

 

Համագործակցության ծրագրի վերաբերյալ այսօր հուշագիր է կնքվել Առողջապահության նախարարության, ՀՀ Լոռու մարզպետարանի և «Հայաստանի մանուկներ» (COAF) բարեգործական հիմնադրամի միջև:

Դսեղի առողջության կենտրոնը կսպասարկի Դսեղ բնակավայրի և իրեն կցված 6 բնակավայրերի բնակչությանը և ուղիղ ազդեցություն կունենա հազարավոր շահառուների կյանքի որակի վրա։

 

«Պիլոտային ծրագրի մեկնարկը համարում եմ հաջողված: Շնորհակալ եմ հիմնադրամին իր գործունեության, մարզային ենթակառուցվածքների, համայնքների զարգացման մեջ տարիների, հետևողական ներդրման համար: Մարզպետ, պարոն Խաչատրյանի հետ համատեղ ներդրումներով համայնքի համար կարևոր ձեռքբերում կունենանք»,- իր խոսքում նշել է Անահիտ Ավանեսյանը:

 

«Մեզ համար շատ կարևոր է բժշկական ծառայությունների հասանելության ապահովումը, սա ևս մեկ քայլ է, որպեսզի համայնքների բնակիչները շատ դեպքերում բուժծառայության համար Երևան տեղափոխվելու կարիք չունենան»,- նշել է մարզպետ Արամ Խաչատրյանը:

Կենտրոնի գործունեությունը կուղղվի հիվանդությունների կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը, ախտորոշմանը և բուժմանը, կվերանայվի անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների, բժշկական պարագաների շրջանակը, ինչպես նաև բուժման մոտեցումները։

 

«Դսեղի առողջության կենտրոնը հաջողությամբ գործարկելով` մենք աջակցում ենք համայնքներում առողջապահության ոլորտի բարելավմանը, որի համար առանցքային է առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման ՀՀ Կառավարության օրակարգը։ Մենք շարունակելու ենք համագործակցել նախարարության և մարզպետարանների հետ, որպեսզի բացահայտենք լավագույն նորարարական մոտեցումները ներդնելու և նպաստելու որակյալ և հասանելի բուժօգնության մատուցմանը»,-նշել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը:

 

Ծրագրի հաջող իրականացման արդյունքում այն կներդրվի նաև գյուղական այլ բնակավայրերում։

 

 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում