Ճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար Կառավարությունը հատկացրել է 382 մլն դրամ

ԼԼիլիթ Ասատրյան

Միջպետական և հանրապետական միջին նորոգման աշխատանքների համար Կառավարությունը հատկացրել է 382 մլն դրամ:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ գումարը կհատկացվի մի քանի` հիմնականում նախորդ տարի սկսած և չավարտված նախագծերի ֆինանսավորմանը:

«Մասնավորապես, 382 միլիոնից 135 միլիոնը 3 ծրագրերի համար է. մեկը Սյունիքի մարզում Գորիսից Տեղ գյուղ հատվածի աշխատանքներն ավարտելու, մյուսը` Իսահակյան-Գյումրի ճանապարհի` Արագածոտնի մարզում Արտենի-Արագածավան-Թլիկ բնակավայրերի հատվածում, մյուսը` Մ2 ճանապարհից դեպի Ջերմուկ հատվածի աշխատանքներն ավարտելու համար: Այս հատվածներում հիմնական ասֆալտապատման աշխատանքները նախորդ տարի ավարտվել են, բայց գծանշման, կողնակների և որոշակի այլ աշխատանքներ են մնացել, որոնք անբարենպաստ եղանակային պայմաններին նպատակահարմար չէր իրականացնել, հիմա ենք իրականացնում, որպեսզի որակի հետ կապված խնդիր չլինի:

Ունենք չկատարված աշխատանք, որը կատարվել է Դիլիջանի ոլորաններում. 84 մլն դրա համար ենք վճարում, ունենք աշխատանքներ Էջմիածնից դեպի Աշտարակ Մ3 ճանապարհի հատվածում, և մեկ նախագիծ կա, որի 5 տոկոսը, որպես կանոն, ավարտական փուլում նոր վճարում ենք»,- ասաց Գնել Սանոսյանը:

Նա նշել է նաև, որ միջին նորոգման աշխատանքները սկսվել են իրականացվել 2018 թվականից. Իրականացվում է ավտոմոբիլային ճանապարհի պատվածքի մաշված վերին շերտի վերականգնման, ավտոմոբիլային ճանապարհի, արհեստական կառույցների, ինչպես նաև ճանապարհային կահավորանքի շինարարական նորմերով նախատեսված սկզբնական որակական ցուցանիշների ապահովման նորոգման աշխատանքներ: Ըստ նախարարի՝ կատարված աշխատանքների արդյունքում ճանապարհահատվածի շահագործման ժամկետը պահպանվում է շուրջ 5-7 տարի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում