ՔՔրիստինա Մկրտչյան

Կալանավորված անձին այցելած քաղաքացին ձերբակալվել է

Կալանավորված անձին այցելած քաղաքացին ձերբակալվել է

ՀՀ քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնում նախապես տեղեկություն էր ստացվել այն մասին, որ կալանավորված անձ Գ. Ն.-ին կարճատև տեսակցության ընթացքում փորձ է արվելու փոխանցել կասկածելի զանգվածներ:

«Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը՝ մայիսի 2-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկությունների համար նախատեսված սենյակում զննության են ենթարկել Գ. Ն.-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ա. Ս.-ին, ինչի արդյունքում վերջինիս ներքնազգեստի միջից հայտնաբերել են երկու փաթեթ:

Նշված փաթեթներից մեկում առկա է եղել թմրանյութին նմանվող, 2,13 գրամ քաշով, շագանակագույն զանգված, մյուս փաթեթում՝ 0,90 գրամ քաշով, սպիտակ զանգված:

Ա. Ս.-ն բանավոր հայտարարել է, որ նշված զանգվածները թմրանյութ են, և դրանք նախատեսում էր փոխանցել կալանավորված անձ Գ. Ն.-ին կարճատև տեսակցության ընթացքում: 

Քաղաքացի Ա. Ս.-ն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում