ԼԼիլիթ Ասատրյան

Օ-դը-Ֆրանս շրջանի և Վայոց ձորի մարզի միջև համագործակցության հայտարարություն է ստորագրվել

Օ-դը-Ֆրանս շրջանի և Վայոց ձորի մարզի միջև համագործակցության հայտարարություն է ստորագրվել

Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Ք. Բերտրանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ Ջերմուկում է: Այդ մասին ասված է Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանի Ֆեյսբուքի էջում:

 
Հնարավոր է սա 2 people նկարն է
 
«Երկու մարզերի (Օ-դը-Ֆրանս շրջանի և Վայոց ձորի մարզի) միջև համագործակցության մտադրության մասին հայտարարության ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ հենց Ջերմուկում:
 
Հնարավոր է սա 3 people նկարն է
 
Պաշտոնական արարողությունից հետո հյուրերը այցելեցին սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ջերմուկ քաղաքի տուժած հատվածներ, նաև ճոպանուղի (որը այս պահին վնասված է և գտնվում է վերանորոգման փուլում): Նրանք եղան նաև Ջերմուկի ըմպելասրահում և համտեսեցին բուժիչ հատկություններով հայտնի հանքային ջուրը, իսկ այցի ավարտին ներկա եղան Ջերմուկի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցում՝ ի պատիվ իրենց կազմակերպված միջոցառմանը:
 
Հնարավոր է սա 4 people նկարն է
 

Օ-դը-Ֆրանս ռեգիոնի և ՀՀ Վայոց ձորի մարզի միջև համագործակցության առաջին քայլն արված է»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում