Մայիս 2-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Փաշինեան և Լիխաչով միտքեր փոխանակած են Հայաստանի մէջ նոր ադոմակայան կառուցելու վերաբերեալ:

Պաքուի և Երևանի միջև յարաբերութիւնները կարգաւորելու համար եռակողմ համաձայնագրերը այլընտրանք չունին. Փեսքով:

Երկխօսութիւնը Հարաւային Կովկասի տարածաշրջանին մէջ կայուն խաղաղութեան հասնելու բանալին է. Պլինքըն:

Հայաստանի և Ատրպէյճանի Արտաքին գործոց նախարարներու հանդիպում նախատեսուած է նաև Մոսկուայի մէջ․ Արման Եղոյեան:

Ալեն Սիմոնեանի գլխաւորած պատուիրակութիւնը Թուրքիա պիտի մեկնի:

Առաջարկուած է 6 ամիսով եւս յետաձգել 44-օրեայ պատերազմի հանգամանքները քննող յանձնաժողովի գործունէութեան ժամկէտը:

Հալէպի օդակայանը հրթիռակոծման պատճառով այժմ չի գործեր:

Իսրայէլ կ՛աջակցի Վրաստանի տարածքային ամբողջականութեան և ինքնիշխանութեան. Հերցոգ:

Վերջին 5 ամսուան մէջ ռուսական կողմը ունեցած է 20 հազար զոհ. Ճոն Քիրպի:

Շոլց դէմ է, որ Քիև մատակարարուող զէնքը կիրառուի Ռուսաստանի վրայ յարձակելու համար:

Լեհաստան մտադիր է Գերմանիայէն յետոյ փոխհատուցում պահանջել Ռուսաստանէն:

 Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում