ՔՔրիստինա Մկրտչյան

Դատական բարեփոխումներ և թվայնացում․ ԱՆ-ի և Համաշխարհային բանկի համագործակցությունն ընդլայնվում է

Դատական բարեփոխումներ և թվայնացում․ ԱՆ-ի և Համաշխարհային բանկի համագործակցությունն ընդլայնվում է

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Համաշխարհային բանկի կազմակերպած «Հայաստանի դատական համակարգի տեղափոխումը 21-րդ դար» խորագրով աշխատաժողովին նշել է, որ նախարարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունն իրականացվում է մի շարք ուղղություններով և ծրագրերով, որոնցից յուրաքանչյուրն ունենում է իր դրական ազդեցությունը ՀՀ արդարադատության համակարգի վրա: 

 

Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից՝ Լևոն Բալյանն արձանագրել է, որ ՀՀ-ն հետամուտ է արդարադատության ոլորտի համապարփակ բարեփոխումների եվրոպական չափանիշներին ու լավագույն գործելակերպին, և վերջին տարիներին այս ամենով պայմանավորված՝ գրանցվել է առաջընթաց մի շարք ոլորտներում:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ նախորդ տարի ընդունված Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարությունը նպատակ ունի շարունակել և ընդլայնել նախորդ ռազմավարության միջոցառումների իրականացման համատեքստում իրականացված համագործակցությունը մի շարք միջազգային կառույցների հետ, և մասնավորապես մեծ է համագործակցությունը ՀԲ-ի հետ՝ դատական բարեփոխումների, ինչպես նաև թվայնացման ուղղություններով:

 

Ամփոփելով իր խոսքը՝ Լևոն Բալյանը վերահաստատել է Արդարադատության նախարարության պատրաստակամությունը հետագա համագործակցության մասով՝ վստահություն հայտնելով, որ Արդարադատության նախարարության և դատական համակարգի ներկայացուցիչների նմանօրինակ քննարկումները նպաստելու են արդարադատության համակարգի առավել կատարելագործմանն ու իրավունքի գերակայության ամրապնդմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում