ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանը և նրա գլխավոր մրցակիցը նույն օրը հանրահավաքներ կանցկացնեն Ստամբուլում

Էրդողանը և նրա գլխավոր մրցակիցը նույն օրը հանրահավաքներ կանցկացնեն Ստամբուլում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նախագահական ընտրություններում նրա գլխավոր մրցակից, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ծրագրում են նույն օրը հանրահավաքներ անցկացնել Ստամբուլում, բայց տարբեր թաղամասերում։ Այս մասին ուրբաթ հայտնել է Haberler լրատվականը։

Պարբերականի տվյալներով՝ երկրի խոշորագույն մեգապոլիսում հանրահավաքները տեղի կունենան մայիսի 14-ին նշանակված ընտրություններից մեկ շաբաթ առաջ: Էրդողանը նախատեսել է իր աջակիցների առջև ելույթ ունենալ Աթաթուրքի անունը կրող նախկին օդանավակայանի տարածքում գտնվող ազգային այգում, իսկ Քըլըչդարօղլուն՝ Մալթեփեի Օրհանգազի զբոսայգում։

ԿԸՀ-ն հայտնում է, որ մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին կարող է մասնակցել Թուրքիայի 64 միլիոն քաղաքացի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում