ՄՄարիամ Մխիթարյան

Ֆլորիդայի նահանգապետը մայիսին կհայտարարի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին

Ֆլորիդայի նահանգապետը մայիսին կհայտարարի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը պատրաստ է 2024 թվականի նախագահական արշավին իր մասնակցության մասին հայտարարել արդեն մայիսի կեսերին՝ հայտնում է NBC News-ը՝ հղում անելով Հանրապետական ​​կուսակցության իրազեկ աղբյուրներին։

Դեսանտիսը երկար ժամանակ համարվում էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակիցներից մեկը։ Սակայն վերջին հարցումները ցույց են տալիս, որ Ֆլորիդայի նահանգապետը հետ է մնում Սպիտակ տան նախկին ղեկավարից։

Երեքշաբթի Morning Consult-ի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ Թրամփը Դեսանտիսից առաջ է անցել 37 տոկոսային կետով։ Չորեքշաբթի FoxNews-ի հրապարակած սոցհարցումը ցույց է տվել, որ Թրամփն ակնհայտ առաջատար է՝ հարցվածների 53 %-ը պաշտպանել է նրան, իսկ 21 %-ը՝ Դեսանտիսին:

Նախկին փոխնախագահ Մայք Փենսը, որը չի հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին, ունի ընդամենը 6% աջակցություն: ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին էլ, որը հայտարարել է իր մասնակցության մասին, ստացել է 4% աջակցություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում