ԼԼիլիթ Ասատրյան

Սիմոն Վրացյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է

Սիմոն Վրացյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է

Ապրիլի 26-ին՝ ժամը 17:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սիմոն Վրացյան փողոցի մեկհարկանի տներից մեկում։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
 
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ այրվում են Սիմոն Վրացյան փողոցում գտնվող չորս տան բաղդադե տանիքները (մոտ 250 քմ)։
 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։27-ին, մարվել՝ 19։09-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում