ԼԼիլիթ Ասատրյան

Մեր նպատակը կանոնավոր չվերթեր կազմակերպելն է. Սանոսյանը օդանավակայանում դիմավորել է Երևան-Կապան-Երևան թռիչք իրականացրած օդանավը

Մեր նպատակը կանոնավոր չվերթեր կազմակերպելն է. Սանոսյանը օդանավակայանում դիմավորել է Երևան-Կապան-Երևան թռիչք իրականացրած օդանավը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք իրականացրած L410 օդանավը։ 

 
Հնարավոր է սա helicopter նկարն է
 

Նախարարը կարևորել է իրականացված թռիչքը․ «Այս թռիչքը բավական շատ կարևորում ենք։ Այն տեխնիկական, փորձնական թռիչք էր։ Մի քանի մոտեցումներով, մի քանի վայրէջքներով և վերելքներով մեր օդաչուները փորձարկեցին այն, ինչը թղթային սխեմաներով կար: Եվ հուրախություն բոլորիս, կարծես ամեն ինչ հաջող ընթացավ, և այն պատկերացումները, որոնք թղթի վրա կային, դրանք փորձնական դաշտում կիրառվեցին և հաջողությամբ ընթացան: Սա թիմային աշխատանքի արդյունք էր, կարևոր էր շատ, և սրան կհաջորդեն արդեն քննարկումներ, թե ինչ արդյունքներ ունենք, ինչ դիտարկումներ կան, ինչ վերլուծություններ է պետք անել մասնագիտական դաշտում, իսկ հեռանկարում, իհարկե, մեր նպատակը կանոնավոր չվերթեր կազմակերպելն է այս ամենը վերլուծելուց հետո»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ հեռանկարում պլաններ կան նաև Կապանը որոշ այլ օդանավակայանների հետ կապել, ոչ միայն «Զվարթնոցի»:

 
Հնարավոր է սա 4 people նկարն է
 
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ ապրիլի 26-ին, Կապանի օդանավակայանում վայրէջք է կատարել փորձնական թռիչք իրականացնող օդանավը

L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը նախատեսված է 19 ուղևորի համար: 

Հնարավոր է սա 6 մարդ, Ինքնաթիռ and տեքստ նկարն է
 
Հնարավոր է սա 2 մարդ, Ինքնաթիռ and տեքստ նկարն է
 
Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում