ԱԱնժելիկա Ժամհարյան

Քննարկվել են Հնդկաստանի և Հայաստանի առողջապահական համակարգերի գործակցությանը վերաբերող հարցեր

Քննարկվել են Հնդկաստանի և Հայաստանի առողջապահական համակարգերի գործակցությանը վերաբերող հարցեր

Նյու Դելիում անցկացվող Advantage Healthcare India 2023 գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի Հանրապետության առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարար Մանսուխ Մանդավիայի հետ: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

 

Ընդգծելով առողջապահության բնագավառում հայ-հնդկական գործընկերային հարաբերությունների բարձր մակարդակը` կողմերը քննարկել են երկու երկրների առողջապահական համակարգերի գործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում` դեղագործության, հիվանդանոցային օղակում համագործակցությունը, մասնագետների փորձի փոխանակման հնարավորությունները:

 

Հանդիպման ավարտին հատկանշվել է, որ երկու երկրների միջև դարավոր բարեկամությունը ամրապնդվում է համագործակցության նաև նոր ձևաչափերով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում