ԼԼիլիթ Ասատրյան

Սանտա Կոլոմա դե Գրամանետի քաղաքապետարանի տարածքում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի բարձրացվել է Հայաստանի դրոշը

Սանտա Կոլոմա դե Գրամանետի քաղաքապետարանի տարածքում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի բարձրացվել է Հայաստանի դրոշը

Իսպանիա այցի շրջանակներում գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Սանտա Կոլոմա դե Գրամանետ քաղաքապետարանի տարածքում Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությանը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի և ի զորակցություն հայ ժողովրդի։ Միջոցառումը կազմակերպվել էր Կատալոնիայի «Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ և Սանտա Կոլոմա դե Գրամանետ քաղաքապետարանի աջակցությամբ։ Այդ մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

 
Հնարավոր է սա 6 մարդ and տեքստ նկարն է
 

Արարողությանը ներկա են եղել տեղի հայ համայնքի տասնյակ ներկայացուցիչներ։ Դիմելով Սանտա Կոլոմայի քաղաքային իշխանություններին՝ գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման և տեղի հայ համայնքի հետ սերտ համագործակցության համար։ Գլխավոր հանձնակատարը կարևորել է նաև Սանտա Կոլոմայի հայ համայնքի ակտիվությունը և նախաձեռնողականությունը։

 
Հնարավոր է սա 22 մարդ and տեքստ նկարն է
 

Հիշեցնենք, որ մինչ այժմ Իսպանիայի 40 քաղաքներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում