ԼԼիլիթ Ասատրյան

Կապանի օդանավակայանում վայրէջք կատարած օդանավը նախատեսված է 19 ուղևորի համար

Կապանի օդանավակայանում վայրէջք կատարած օդանավը նախատեսված է 19 ուղևորի համար
Այսօր՝ ապրիլի 26-ին, Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով ժամը 11:58-ին բարեհաջող վայրէջք է կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար: Այն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Թռիչքը կրում էր փորձնական բնույթ: Այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:
 
Հնարավոր է սա փոքր դիրիժաբլ and ուղղաթիռ նկարն է
 
Օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 10:10-ին:
 
Հնարավոր է սա aircraft նկարն է
 
Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սերտիֆիկացվել է 2020 թվականին:
 
Հնարավոր է սա ուղղաթիռ and փոքր դիրիժաբլ նկարն է
 
Այս թռիչքը հիրավի պատմական էր, քանի որ 90-ականներից Կապանի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվելմ բացառությամբ 2017 թվականին մեկ մասնավոր թռիչքի:
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում