ԱԱնժելիկա Ժամհարյան

«ՀայՓոստը» և Բելառուսի փոստի ազգային օպերատորը համաձայնագրեր են ստորագրել

«ՀայՓոստը» և Բելառուսի փոստի ազգային օպերատորը համաձայնագրեր են ստորագրել

Ապրիլի 17-21-ը «ՀայՓոստ» ընկերության պատվիրակությունը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցել է ԱՊՀ կապի տարածաշրջանային համագործակցության հերթական նիստին: «ՀայՓոստի» պատվիրակությունը գլխավորել է ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանը, որն ընտրվել է Կապի տարածաշրջանային համագործակցության փոստային կապի օպերատորների խորհրդի նախագահի տեղակալ։

Պատվիրակությունը Մինսկում մասնակցել է միջազգային տեղեկատվական «ՏԻԲՈ-2023» ցուցահանդեսին, որին ներկայացվել են փոստային ոլորտի նորագույն տեխնոլոգիաները: 

Միջոցառումների շրջանակում ստորագրվել են նաև համաձայնագրեր Բելառուսի փոստի ազգային օպերատորի (Белпочта) հետ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև փոստփոխանակման ծավալների մեծացմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում