ԱԱրսեն Մկրտչյան

ԱՀԿ-ն 2011-ից Հայաստանը հայտարարել է մալարիայից ազատ երկիր. ապրիլի 25-ը՝ Մալարիայի դեմ պայքարի օր

ԱՀԿ-ն 2011-ից Հայաստանը հայտարարել է մալարիայից ազատ երկիր. ապրիլի 25-ը՝ Մալարիայի դեմ պայքարի օր

Ապրիլի 25-ը Մալարիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 2006 թվականից Հայաստանում մալարիայի դեպքեր չեն արձանագրվել, և 2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին վկայագրել է որպես մալարիայից ազատ տարածք:

 

Սակայն ամեն տարի հանրապետությունում արձանագրվում են հիվանդության բերովի դեպքեր, առողջապահական համակարգի խնդիրն է, այդ դեպքերի վաղ հայտնաբերման և բուժման շնորհիվ, կանխել մալարիայի տարածումը մեր երկրում՝ նշված է առողջապահության նախարարության հաղորդագրությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում