ԱԱնժելիկա Ժամհարյան

Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում առկա սուր հոտի հետ կապված վտանգավոր ոչինչ չկա. ՓԾ

Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում առկա սուր հոտի հետ կապված վտանգավոր ոչինչ չկա. ՓԾ

Ապրիլի 24-ին` ժամը 15։28-ից, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Երևանի Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների շենքերում առկա է գազի սուր հոտ:

 

Նշված վարչական շրջաններ են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

 

Ժամը 16:30-ին գազի վթարային ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ խնդիրը կապված է գազի մատակարարման համակարգում հոտատվության մակարդակի ավելի քանակի հետ. վտանգավոր ոչինչ չկա։

 

Քաղաքացիներին խորհուրդ է տրվում օդափոխել տարածքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում