ԼԼիլիթ Ասատրյան

4 անտառտնտեսությունների տարածքներում տնկվել են սոճիներ և հացենիներ

4 անտառտնտեսությունների տարածքներում տնկվել են սոճիներ և հացենիներ

Երկրի օրվան նվիրված Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնած գարնանային ծառատունկի շրջանակում Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2 հա տարածքում այսօր, գարնանային ծառատունկի շրջանակներում, տնկվել են սոճիներ և հացենիներ։

Մասնաճյուղի տարածքում ծառատունկին մասնակցել են շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, փոխնախարարներ Արամ Մեյմարյանը, Տիգրան Գաբրիելյանը, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը, նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը, Շրջակա միջավայրի նախարարության և ենթակա ՊՈԱԿ-ների, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև մի շարք այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Ծառատնկման աշխատանքներ իրականացվել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի, Տաշիրի և Սիսիանի անտառտնտեսությունների տարածքներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում