ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել են հանրային կառավարման ոլորտում քաղաքացիական մասնակցության հնարավորություններին վերաբերող հարցեր

Քննարկվել են հանրային կառավարման ոլորտում քաղաքացիական մասնակցության հնարավորություններին վերաբերող հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել «Մասնակցային կառավարում» թեմայով խորհրդակցություն, որին մասնակցել են պետական և հասարակական հատվածների ներկայացուցիչներ:

Հանդիպման մասնակիցները քննարկել են հանրային կառավարման ոլորտում քաղաքացիական մասնակցության հնարավորություններին և խնդիրներին վերաբերող հարցեր: 

Մտքերի փոխանակության շրջանակում դիտարկումներ և առաջարկություններ են ներկայացվել քաղաքականության մշակման, իրականացման և մոնիթորինգի գործընթացներում հանրային մասնակցության արդյունավետ գործիքակազմ մշակելու, Հայաստանում մասնակցային իրավական կարգավորումների և գործնական դրսևորումների բարելավման վերաբերյալ:

Որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ և պարբերական հանդիպումներ կազմակերպել՝ ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ արդյունավետ քայլեր մշակելու և իրականացնելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում