ԱԱնժելիկա Ժամհարյան

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներնն անհատ ձեռնարկատեր Արսեն Հարությունյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արշակունյաց պողոտա) ստուգման ընթացքում պարզել են, որ աշխատում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով:

 

Մասնավորապես՝

  • սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չէ այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում, ախտահանում, բացառվի կեղտի կուտակումը.

  • խոհանոցի պատերը չունեն հարթ մակերես և չեն պահվում նորոգ վիճակում.

  • հումքի պատրաստման սեղանների մակերևույթները, սննդամթերքի կտրատման, մշակման դարակաշարերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, հարթ չեն, կառուցված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից.

  • պարենային հումքը և բաղադրիչները չեն պահվում աղտոտիչ նյութերից պաշտպանությունն ապահովող պայմաններում.

  • սննդի կառույցն ապահովված չէ տաք ջրով.

  •  տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում