ԱԱրսեն Մկրտչյան

Խորհրդարանը շարունակում է Կառավարության ծրագրի 2022 թ. կատարման ընթացքի և արդյունքների քննարկումը

Խորհրդարանը շարունակում է Կառավարության ծրագրի 2022 թ. կատարման ընթացքի և արդյունքների քննարկումը

Ազգային ժողովն ապրիլի 21-ին շարունակել է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկումը:

Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թույլ է տվել վերականգնել նախորդ օրը տեղի ունեցած միջադեպից հետո դահլիճում չգտնվող ընդդիմադիր պատգամավորների` ելույթ ունենալու հնարավորությունը, ինչի համար նրանք գրանցվել էին դեռևս ապրիլի 20-ին:

Առաջարկով հանդես է եկել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, առաջարկը պաշտպանել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Վերջինիս առաջարկով վերականգնվել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ելույթ ունենալու հնարավորությունը:

Ընդառաջելով առաջարկին` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գործընկերներին հորդորել է զերծ մնալ հայրենակիցներին վիրավորելուց և ելույթների մեջ հնարավոր սադրանքներից: «Կարծում եմ, որ մեր հայրենակիցները, որոնք ընտրել են ձեզ, մեզ, չպետք է ականատես լինեն, թե ինչպես են ընդդիմության պատգամավորներն այստեղ քողարկված վիրավորանքներ ասում, սադրում և հետագայում «զոհի» կարգավիճակով ներկայանում մամուլի առաջ: Եթե մենք կարողանում ենք ապահովել բովանդակային քննարկում, որը մինչ օրս եղել է, ես կարծում եմ, որ միանշանակ կարելի է վերականգնել ելույթ ունենալու հնարավորությունը»,- ասել է խորհրդարանի ղեկավարը:

Առողջ հասարակություն ունենալու հարցում պատգամավորներն իրենց ելույթներում ընդգծել են կրթված հասարակություն ունենալու, ճիշտ արժեհամակարգի կարևորությունը, անդրադարձել մեծ տարածում գտած ատելության խոսքին ու անհանդուրժողությանը` նշելով դրանց կործանարար ազդեցությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում