ԱԱնժելիկա Ժամհարյան

Միջադեպ Ազգային ժողովում. նիստերի դահլիճից հեռացվել է 10 պատգամավոր

Միջադեպ Ազգային ժողովում. նիստերի դահլիճից հեռացվել է 10 պատգամավոր

ԱԺ-ում կատարողականի քննարկումը հասել է ելույթների փուլ: Ելույթի համար հերթագրվել էր 48 պատգամավոր, սակայն Կառավարության գործունեության մասին քննարկումն այլ հունով է գնացել, երբ ամբիոնին մոտեցել է ընդդիմադիր Թագուհի Թովմասյանը և հայտարարել, որ չի հեռանալու, քանի որ իրականացնում է քաղաքական ակցիա: 

«Սիրելի գործընկերներ, եթե համաձայն եք իմ դիտարկումների հետ, կարող եք միանալ իմ ակցիային»,- ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Հայտարարվել է ընդմիջում, որից հետո ԱԺ նախագահը նկատողություն է հայտարարել ու հրահանգել նիստերի դահլիճից հեռացնել 10 պատգամավորի:

Անունները հնչեցնելուց հետո դահլիճը լքել են նաև մյուս ընդդիմադիրները: Կառավարող ուժի պատգամավորները շարունակել են ելույթները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում