ԱԱնժելիկա Ժամհարյան

Առաջարկվում է ներդնել նոր ինստիտուտ, որը քաղաքացիներին կազատի դատարան անհարկի ներկայանալու պարտականությունից

Առաջարկվում է ներդնել նոր ինստիտուտ, որը քաղաքացիներին կազատի դատարան անհարկի ներկայանալու պարտականությունից

Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ մեկնարկած հանրային քննարկումները այսօր ևս շարունակվեցին:

 

Քննարկման թեման այս անգամ վերաբերում էր գրավի կիրառման, կալանքի երկարաձգման, ձերբակալման հիմքի իրավաչափության և կալանքի կիրառման փոխկապակցվածության, փորձագետի հարցաքննության և այլ գործնական հիմնախնդիրների:

 

Ինչպես տեղեկացնում են ԲԴԽ-ից՝ փոփոխությունների շրջանակներում առաջարկվում է ներդնել ըստ համաձայնության գրավոր ընթացակարգով անձին տուգանքի դատապարտելու ինստիտուտը, որը, ինչպես կթոթափի դատարանների ծանրաբեռնվածությունը, այնպես էլ կնպաստի գործի ողջամիտ ժամկետի քննության պահպանմանը և քաղաքացիներին կազատի դատարան անհարկի ներկայանալու պարտականությունից:
 

Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն բարելավելու քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական օրենսգրքերով նախատեսված որոշ իրավակարգավորումներ, որոնք հնարավորություն են տալու լուծել գործնականում առաջացող խնդիրները և նպաստելու են քրեական դատավարության արդյունավետության բարձրացմանը:

 

Քննարկմանը հրավիրված էին ինչպես օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչներ, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, միջազգային գործընկերներ և այլ շահագրգիռ անձինք։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում