Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն ամբողջ հանրապետությունում իրականացնում է ոռոգման ցանցի արդիականացման ծրագիր:
Աշոտ Խաչատրյան (ՀՏԶՀ տնօրենի տեղակալ) - ֆինանսավորում է Եվրասիական բանկը, ՀՀ կառավարությունը, ինչպես նաև այն համայնքները, որտեղ իրականացվում են ներտնտեսային ցանցի վերականգնման աշխատանքներ:
Ծրագրի առաջին փուլով իրականացվող աշխատանքներն արդեն ավարտվել են, կատարվել է շուրջ 35 մլն դոլարի աշխատանք: Արդյունքում ոռոգման ցանցը բարեկարգվել է 10 մարզում: Ծրագրի ընդհանուր արժեքը 50 մլն դրամ է:
Աշոտ Խաչատրյան - Այս պահին ընթանում է ծրագրով խնայված միջոցների հաշվին իրականացվող լրացուցիչ ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր, հիմնականում կառուցվում են երկրորդային ջրանցքներ և ներտնտեսային ոռոգման համակարգեր:
Ծրագրով ներտնտեսային ցանցը վերականգնվում է Արարատի մարզի Նարեկ, Գեղարքունիքի Ծովինար և Սյունիքի Կոռնիձոր բնակավայրերում: Լրացուցիչ ոռոգման համակարգերի արդիականացումն իրականացնում են 9 մարզում և Երևանում:
Աշոտ Խաչատրյան - Այս պահին աշխատանքներ են ընթանում և՛ Սյունիքի, և՛ Գեղարքունիքի մարզում, և՛ Արարատում, Կոտայքում, բոլոր 9 մարզերում էլ աշխատանքներն ակտիվ փուլում են: Ավարտը նախատեսված է մինչև մյուս տարվա սկիզբ:
Ապրիլի 1-ից՝ ոռոգման սեզոնի մեկնարկին, որոշ համայնքներում տրվել է տեխնիկական դադար մինչև սեզոնի ավարտը, որից հետո շինարարությունը կշարունակվի: Ոռոգման ցանցը բարելավվում է առավել մաշված հատվածներում, որտեղ ջրի կորուստը հասնում է շուրջ 50 տոկոսի:
Աշոտ Խաչատրյան - Էս գումարներով նախատեսվում է լրացուցիչ բարեկարգել շուրջ 65-70 հազար գծամետր ոռոգման ցանցեր:
Ծրագրի առաջին փուլով հիմնանորոգվել է նաև 3,6 կմ երկարությամբ Ստորին Հրազդան ջրանցքը, երկրորդ կարգի՝ 11 ջրանցք: Աշխատանքների արդյունքում հնարավորություն է ստեղծվել խնայել տարեկան 11,8 միլիոն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա, շահագործման ծախսերը կրճատել 300 միլիոն դրամով, 10,5 հազար հեկտարով ավելացնել ոռոգվող հողատարածքները, 8 պոմպակայան շահագործումից դուրս է եկել, վերականգնվել է 64,2 կիլոմետր ջրանցք, իսկ ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնվող հատվածները անցել են 260 կմ-ը: Առաջին փուլի շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը:

Թռչում ենք Նյու Յորք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրել են միջազգային վարպետի երրորդ նորմաները․ Վաչեին պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում

Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանի ավելի քան 50 նմուշ է բերվել Հայաստան․ ցուցադրությունը կգործի մինչև մարտի 21-ը

Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

ՌԴ Պետդումա է անցել 5 քաղաքական ուժ

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով







